Պատժամիջոցները Պուտինին կստիպեն ընտրել՝ նավթ կամ զենք. Բորել

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը հոդված է հրապարակել՝ ներկայացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը և հավանականությունը, որ դրանք կկարողանան դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։

Եվրամիությունը պատժամիջոցների վեց փաթեթ է ընդունել, որոնք կոչված են պատժել Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժելով միջազգային իրավունքը խախտելու համար։

Ըստ Բորելի՝ պատժամիջոցներն աստիճանաբար ազատում են Եվրոպան կախվածությունից, որը վաղուց խոչընդոտում էր նրա քաղաքական ընտրություններին՝ Վլադիմիր Պուտինի ագրեսիվության դիմաց:

Նա հիշեցրել է, որ մինչև 2022 թվականի վերջը ԵՄ-ն մտադիր է 90%-ով կրճատել ռուսական նավթի ներկրումը։

«Իհարկե, ռուսական էներգետիկ արդյունաբերությունից նման արագ հեռացումը լուրջ դժվարություններ է ստեղծում նաև ԵՄ շատ երկրների և տնտեսության որոշ ոլորտների համար։ Բայց սա այն գինն է, որը մենք պետք է վճարենք մեր ժողովրդավարությունը և միջազգային իրավունքը պաշտպանելու համար, և մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում այս խնդիրների լուծման համար լիակատար համերաշխությամբ»,- գրել է Բորելը՝ հավելելով, որ պատժամիջոցները Պուտինին կստիպեն ընտրել՝ նավթ կամ զենք։

Տաթև Ֆռանգյան