Երևանի ավագանու այսօրվա նիստում լարված իրավիճակ ստեղծվեց: «Տիկի՛ն Խաչատրյան, խնդրում եմ լռություն պահպանեք»,- դիմելով «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին՝ հորդորեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Քաղաքապետն առաջարկեց քվեարկության դնել և օրակարգում ընդգրկված 21-րդ, 22-րդ, 23-րդ խնդրահարույց հարցերը հանել օրակարգից: 38 կողմ, 4 դեմ, 3 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց: Մանրամասները տեսանյութում: