Բաքուն շարունակում է մարդու իրավունքների ոտնահարումը, քանի որ չի ենթարկվում միջազգային ճնշման․ փաստահավաք զեկույց՝ 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից փաստահավաք զեկույց է պատրաստվել Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ։ Այն մշակվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ և համակարգմամբ։

Զեկույցի եզրակացությունը ներկայացնում ենք ստորև․

«Փաստահավաք զեկույցում ի մի են բերվել հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերը՝ ցույց տալու համար Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված վայրագությունների համակարգային բնույթը և դրանց հետևանքները։ Այն մեծապես հիմնվում է ականատեսների վկայությունների վրա, որոնք հաստատվել են բաց աղբյուրների և հետախուզական վերլուծությունների լայն շրջանակով՝ ցույց տալու համար Արցախում և Հայաստանում բնակվող հայերին հասցված վնասի ծավալն ու ծանրությունը:

Հաշվի առնելով այս բացահայտումները՝ ներկայացված են մի շարք առաջարկություններ, որոնց նպատակն է վերականգնել զեկույցում նշված ոտնահարված իրավունքները: Փաստահավաք առաքելության նախապատրաստական աշխատանքները սկսվել են պատերազմի սկզբից։ Հայաստանում քաղաքացիական հասարակության մի շարք դերակատարներ համախմբվել են՝ փաստագրելու 2020 թվականի վերջին Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործություններն ու խախտումները։

Այս ամփոփիչ զեկույցը ներկայացվում է պատերազմից մեկ տարի անց, և կարելի է փաստել, որ ռազմական հակամարտությամբ առաջացած խիստ հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ շոշափելի առաջընթաց չի գրանցվել։ Փոխարենը, Ադրբեջանի կառավարությունը, փառաբանելով պատերազմի արդյունքները, դա ներկայացնում է որպես վառ օրինակ, որ կա «ռազմական լուծում», իսկ պարտադրանքն արդյունք է տալիս:

Այս համոզմունքը դրված է 44-օրյա պատերազմից հետո Բաքվի գործունեության հիմքում, քանի որ այն օգտագործում է ուժ, ահաբեկում՝ միակողմանի զիջումներ ստանալու համար։ Այս պահի դրությամբ՝ Բաքուն դեռ հրաժարվում է ազատ արձակել ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Այն շարունակաբար սպառնում է Արցախում և Հայաստանի սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց անվտանգությանը։

Սրանք կանխամտածված մարտավարություններ են, որոնք ծառայում են հակառակ կողմի հետպատերազմյան խոցելիությունը շահագործելու նպատակին՝ միջազգային մարդասիրական իրավունքի բացարձակ անտեսմամբ։ Ապշեցուցիչ է, որ Ադրբեջանի կառավարության խիստ հայատյաց հռետորաբանությունը շարունակվում է նույնիսկ պատերազմից հետո։ Մինչ Ալիևի ռեժիմը խաղաղության վերականգնման մասին հռչակագրային հայտարարություններ է անում, այն վերարտադրում է նաև հայերի նկատմամբ իր անտագոնիստական վերաբերմունքը՝ նրանց անվանելով «թշնամի» ու ռասիստական հակումներ հրահրելով։

Այս իրավիճակն անհնարին է դարձնում Արցախի ժողովրդի՝ ադրբեջանական իշխանության ներքո արժանապատիվ կյանքի իրավունքի իրացումը։ Նրանք դեռևս դիտվում են որպես թշնամի, և Ադրբեջանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում Արցախից նրանց ֆիզիկական և մշակութային ներկայությունը ջնջելու ուղղությամբ։

Ավելին, Ալիևի վարչակարգի հետպատերազմյան հռետորաբանությունն ընդլայնվել է՝ ներառելով տարածքային պահանջներ Արցախից դուրս։ Այս իրավիճակն ուղղակի անպատժելիության հետևանք է։ Բաքուն շարունակում է մարդու հիմնական իրավունքները ոտնահարելու քաղաքականությունը, քանի որ չի ենթարկվում էական միջազգային ճնշման:

Միջազգային կազմակերպությունների և կառավարությունների մեծ մասը նախընտրել է աչք փակել այս խնդիրների վրա և ընտրել ընդհանուր հայտարարություններ՝ 379 փաստահավաք զեկույց խաղաղությանն աջակցելու վերաբերյալ: Ինչպե՞ս է հնարավոր խաղաղ կարգավորումը, եթե կողմերից մեկը չփոխի իր բացահայտ թշնամական վերաբերմունքը և շարունակի հանցագործություններն ու մարդու իրավունքների խախտումները։

Այս հարցը որպես զուտ երկկողմանի խնդիր դիտարկելը և այն միջազգային մարդասիրական իրավունքի համատեքստում չդիտարկելը սահմանափակում է ոտնահարված իրավունքների վերականգնման և ապագա հանցագործությունները կանխելու հնարավորությունները»։

Ամբողջական զեկույցը՝ այստեղ։

Տաթև Ֆռանգյան