Առաջարկվում է սահմանապահ զորքերին ևս բնակարան ստանալու հնարավորություն տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստում քննարկվում է «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նոր կարգավորումների համաձայն՝ Հայաստանում ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպան Երևանում կստանա 3 սենյականոց բնակարան:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ իր գնահատմամբ՝ վերոնշյալ կարգավորումը հեղափոխական կարգավորում է՝ բանակի մեջքն ուղղելու և պաշտպանության ոլորտը պատշաճ մակարդակի բերելու համար:

Պատգամավորն առաջարկեց, որ  բնակարան ստանալու հնարավորություն տալ նաև նրանց, ովքեր ռազմաուսումնական հաստատություններ կդիմեն և 20 տարով ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայություն անցկացնելու վերաբերյալ  պայմանագիր կկնքեն:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ նախկինում դեմ չի եղել, որ սահմանապահ զորքերում ծառայողները ևս կարողանան օգտվել բնակարան ստանալու արտոնությունից. «Բայց հաշվի առնելով ծառայությունների ժամկետների տարբերությունը, հնարավոր չի եղել այս կարգավորումը զետեղել սույն կարգավորման մեջ: Եթե գործնականում հնարավոր կլինի իրավաբանական վարչության հետ գալ ընդհանուր հայտարարի, ինչն այս փուլում բավականին բարդ է, ես դեմ չեմ լինի: Բայց 5-ամյա ծառայությունը 20-ամյա ծառայությանը հավասարեցնելուն միանշանակ դեմ կլինեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում: