Արտասահմանում սովորած և ՀՀ-ում զինծառայության անցած երիտասարդները կստանա՞ն բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպան Երևանում կստանա 3 սենյականոց բնակարան, այս հնարավորությունից կարող են օգտվել նաև իգական սեռի ներկայացուցիչները: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հետաքրքրվեց, թե արդյոք արտասահմանում սովորած և ՀՀ-ում զինծառայության անցած երիտասարդները ևս կօգտվեն բնակարան ստանալու հնարավորությունից:

Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Այո՛, եթե դա տեղի  է ունեցել ՀՀ պատկան խողովակներով: Ինչու. որովհետև մենք ունենք գործընկեր երկրներ, որոնց ռազմական ուսումնական հաստատություններում մեր երիտասարդներն ուսանելու հնարավորություն ունեն: Եթե, օրինակ, խոսքը վերաբերում է Հունաստանում, Ռուսաստանում (կամ մեկ այլ երկրում, որի հետ ՀՀ-ն համագործակցում է) ուսանած երիտասարդներին, ապա բնակարան ստանալու այս  հնարավորությունից կարող են օգտվել նաև նրանք: Կարգ կա, այդ երիտասարդները քննություններ են հանձնում և մեկնում են ուսանելու, ՀՀ-ն դրա համար վճարում է կամ օգտվում է արտոնյալ տեղերից… Իսկ եթե երիտասարդը ՀՀ-ից չի մեկնել, ապրել է որևէ երկրում և սովորել այնտեղի ռազմաուսումնական հաստատությունում, ապա այս նախգծի կարգավորումն իրեն չի վերաբերում»:

Մանրամասները՝ տեանյութում: