Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է թվիթերյան գրառմամբ։ «Հենց նոր զրույց ունեցա նախագահ Բայդենի հետ։ Քննարկել ենք հակառուսական պատժամիջոցների հետ կապված ԱՄՆ-ի ղեկավարած աշխատանքը և Ուկրաինային պաշտպանության հարցում ցուցաբերած օգնությունը։ Մենք պետք է հնարավորինս շուտ կանգնեցնենք ագրեսորին։ Շնորհակալ եմ աջակցության համար»,- գրել է Զելենսկին։