ՄԱԿ-ը՝ Ուկրաինայում պատերազմի մասին․ միջազգային իրավունքը խախտում են երկու կողմերն էլ

Լուրեր

28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
Բոլորը

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան  պատերազմի ընթացքում խախտում են մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական իրավունքը։ Ինչպես ՌԴ Զինված ուժերը, այնպես էլ Ուկրաինայի Զինված ուժերը ռազմական օբյեկտներ են տեղադրում քաղաքացիական շենքերի մոտ և օգտագործում քաղաքացիական անձանց որպես կենդանի վահան։ Այս մասին հուլիսի 5-ին Ժնևում ունեցած ելույթում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։

Մյուս խախտումները, ըստ նրա, ներառում են խոշտանգումները և ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ չնայած այն հանգամանքին, որ այդ արարքների մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում: Բաչելետի խոսքով՝ սեռական բռնության դեպքեր են արձանագրվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներում:

Ըստ ՄԱԿ-ի՝ «լուրջ մտավախություններ կան, որ ռուս զինվորականների կողմից իրականացվող հարձակումներն անհամատեղելի են միջազգային մարդասիրական իրավունքի հետ»։

«Հանուն այս անիմաստ պատերազմում յուրաքանչյուր զոհի՝ սպանությունները, խոշտանգումները, կամայական ձերբակալությունները պետք է դադարեցվեն»,- կոչ է արել նա։

ՄԱԿ-ը շարունակում է մտավախություն ունենալ, որ ռուսական բանակը կատարել է անօրինական սպանություններ, այդ թվում՝ արտադատական մահապատիժներ։ Բաչելետի խոսքով՝ «աճող ապացույցները հիմնավոր հիմքեր են տալիս ենթադրելու, որ ռուսական զինված ուժերը լուրջ խախտումներ են թույլ տվել» այս առումով։

Կառույցը ռուս զինվորականների կողմից ռազմական գործողություններից դուրս շուրջ 300 սպանությունների մասին հայցերի հաստատում է փնտրում, հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։

Միևնույն ժամանակ, Բաչելետը մտահոգություն է հայտնել, որ ավելի քան 1000 կասկածյալների ձերբակալությունները, որոնք իրականացվել են Ուկրաինայի հետախուզական ծառայության և ուկրաինական ոստիկանության կողմից, «հնարավոր է, որ չեն իրականացվել մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների համաձայն»:

Բացի այդ, կառույցն արձանագրել է մարդկանց հարկադիր անհետացման 12 դեպք, որոնցում կարող են ներգրավված լինել Ուկրաինայի իրավապահ մարմինները։ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի տվյալներով՝ մինչև հուլիսի 3-ը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ է զոհվել կամ վիրավորվել, հիմնականում՝ բնակելի թաղամասերում պայթուցիկ նյութերի կիրառման հետևանքով։

Տաթև Ֆռանգյան