Զինծառայողը Երևանում 3 սենյականոց բնակարան կստանա․ Պապիկյան

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Հայաստանում ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպան Երևանում կստանա 3 սենյականոց բնակարան, այս հնարավորությունից կարող են օգտվել նաև իգական սեռի ներկայացուցիչները: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նախատեսվում է ռազմաուսումնական հաստատությունն ավարտված և ՊՆ համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք: Կարծում ենք, որ առաջարկվող բնակարանային ապահովությունը կխթանի և առավել գրավիչ կդարձնի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու միջոցով բազային ռազմական կրթություն ստանալու և կադրային զինվորական ծառայություն ընտրելու գործընթացը»,- նշեց Պապիկյանը:

Առաջարկվող բնակարանային ապահովությունը ենթադրում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում: Իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով տրամադրում:

«Նաև նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով, այն է՝ զոհվելու դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին: Բնակարաններն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը և պայմանները սահմանվելու են կառավարության որոշմամբ»,-ասաց նախարարը:

Ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 20 տարի, որում ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատված: Սահմանվում է նաև, որ առաջարկվող կարգով բնակարան ստացած զինծառայողների վրա չեն տարածվում ծառայության ընթացքում արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման և զոհված, մահացած կամ  հաշմանդամության զինվորական կենսաթոշակառու ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների համար նախատեսված բնակարանային ապահովությունը:

Պաշտպանության նախարարը պարզաբանեց. «Սա ենթադրում է, որ զինծառայողը Երևան քաղաքում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը 28.5 մլն դրամ է սահմանված: Սա ենթադրելու է, որ այս տարվա ընդունվողները արդեն 2026 թվականին ավարտելուց անմիջապես հետո կստանան իրենց բնակարանները և կտնօրինեն մինչև ծառայության ավարտն ամեն կերպ՝ բացառությամբ այն վաճառելու իրավունքի: Որ պահին նրանց 20-ամյա ծառայությունը կդադարեցվի, և, եթե պատճառը վերը նշված պատճառները չեն, ապա  նրանցից բնակարանը հետ կվերցվի, և դա կգտնվի ՊՆ բալանսում: Սպան սեփականության իրավունքը կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո,  այն ժամանակ արդեն կարող է վաճառել: Սպան կարող է բնակարանը հանձնել վարձակալության»:

Ըստ Պապիկյանի՝ եթե գործընթացն ընթանա կառավարության պատկերացումներով, ապա պետության ծախսը կկազմի տարեկան 12.5 մլրդ դրամ: Գնման գործընթացի մեկնարկը պետք է սկսվի 2023 թվականից:

«Նրանք, ովքեր այս պահին դեռ հայտեր չեն ներկայացրել և չեն մասնակցել կենտրոնացված միասնական քննություններին, կա դրա երկրորդ փուլը: Մենք նամակներ ենք հղել բոլոր շրջանավարտներին, սա վերաբերվում է նաև իգական սեռի շրջանավարտներին, նրանք նույնպես կարող են դառնալ սպաներ և օգտվել նույն այս պայմաններից»,- նշեց նախարարը: