«Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին: «Այն զորակոչիները, որոնք ունեն պատերազմի ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Գործող կարգավորումներով՝ զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը: Ունենք հայ-ադրբեջանական քառօրյա և 44-օրյա …