Թուրքիան արձագանքել է «Ամերիկայի ձայնի» և DW-ի կայքերն արգելափակելու վերաբերյալ ԱՄՆ-ի քննադատությանը

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Թուրքիան պատասխանել է ԱՄՆ-ի քննադատությանը՝ կապված Voice of America («Ամերիիայի ձայնը») և Deutsche Welle լրատվամիջոցների կայքերի արգելափակման հետ։ Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանջու Բիլգիչը կոչ է արել Վաշինգտոնին՝ հարգել թուրքական օրենքները, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Ժողովրդավարության մասին ներածական դասախոսություն. ժողովրդավարության ատրիբուտներից մեկը խոսքի ազատությունն է, ինչպես նաև օրենքի գերակայության պահպանումը։ Համապատասխան կանոնները թույլ են տալիս ապահովել խոսքի ազատությունը և իրադարձությունները կակոֆոնիայի չվերածել։ «Ամերիայի ձայնի» և «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունները պետք է հարգանք ցուցաբերեն Թուրքիայի օրենքների նկատմամբ, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են հարգում ԱՄՆ օրենքները»,- թվիթերյան իր էջում գրել է Բիլգիչը։

Հավելենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով լրատվականների արգելափակմանը, թվիթերյան իր էջում գրել րէ, որ ցավում են նման որոշման համար։

«Մենք ցավում ենք Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի՝ DW-ի և «Ամերիկայի ձայնի» կայքերի արգելափակման որոշման համար, որն է՛լ ավելի է ուժեղացնում կառավարության հսկողությունը Թուրքիայում խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության նկատմամբ։ Ազատ մամուլն էական նշանակություն ունի ամուր ժողովրդավարության համար»,- գրել էր Փրայսը։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայում արգելափակվել էին երկու լրատվամիջոցների կայքերը։ Համապատասխան որոշումը կայացրել է Անկարայի դատարանը, ինչի մասին հայտնել է Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) ներկայացուցիչը։ Դեռևս մի քանի ամիս առաջ RTÜK-ը արտասահմանյան հեռարձակողներից պահանջել էր դիմում ներկայացնել՝ ինտերնետ հեռարձակման լիցենզիա ստանալու համար։ Ըստ լրատվականների՝ նման քայլը «թույլ կտա Թուրքիայի կառավարությանը գրաքննել խմբագրական բովանդակությունը», ինչն «անընդունելի կլինի անկախ լրատվամիջոցների համար»:

Էմմա Չոբանյան