Տեղի է ունեցել Հունաստան-Բուլղարիա գազատարի բացումը, որով ադրբեջանական գազ է մատակարարվելու

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Հունական Կոմոտինի շրջանում տեղի է ունեցել Հունաստան-Բուլղարիա  (IGB) ինտերկոնեկտորի՝ փոխկապակցիչի բացումը, որով ադրբեջանական գազը մատակարարվելու է Բուլղարիա։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ արարողությանը մասնակցել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Վերջինը IGB-ի իրականացումն անվանել է «TAP գազատարի զարգացման կարևոր փուլի սկիզբ և Հարավային գազային միջանցքի նոր ճյուղերով դիվերսիֆիկացման ցուցիչ»: Ադրբեջանցի նախախարն  ասել է, որ IGB-ի բացումը ռազմավարական կարևոր իրադարձություն է Բուլղարիայի և ամբողջ Հարավարևելյան Եվրոպայի դիվերսիֆիկացված էներգամատակարարման, ինչպես նաև մատչելի և մաքուր էներգիայի սպառողների հասանելիության համար:

Հիշեցնենք, որ IGB խողովակաշարի թողունակությունը, որով ադրբեջանական գազը մատակարարվում է Բուլղարիա, կազմում է 3 միլիարդ խորանարդ մետր, մոտ ապագայում նախատեսվում է այդ ծավալը հասցնել 5 միլիարդ խորանարդ մետրի։

2020 թվականի դեկտեմբերի 31-ից Ադրբեջանը սկսել է գազ արտահանել Եվրոպա Անդրադրիատիկ գազատարով (TAP): Այս խողովակաշարն անցնում է Հունաստանի, Ալբանիայի և Ադրիատիկ ծովի միջով՝ դեպի հարավային Իտալիա:

Էմմա Չոբանյան