Գյումրու քաղաքապետարանում բազմաթիվ թափուր պաշտոններ կան․ մրցույթներ դեռ չեն կարող հայտարարել

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Գյումրու քաղաքապետարանում երկու տասնյակի հասնող թափուր հաստիքներ կան, որոնց համալրման համար պետք է մրցույթներ հայտարարվեն։ Այս պահին տարբեր բաժինների պետի պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակված․ մի մասը «Բալասանյան դաշինք»-ի կողմից, մյուսներն էլ՝ ՔՊ-ի։

Ինչպես տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջից, շատ քիչ պաշտոններ կան, որոնք ամբողջովին թափուր են՝ ո՛չ պետ ունեն, ո՛չ ժ/պ․ դրանցից մեկը՝ քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի հաստիքն է, մյուսը՝ իրավաբանական բաժնի պետինը։

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանի պարզաբանմամբ, այս պահին չեն կարող մրցույթներ հայտարարել, քանի դեռ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի հաստատել Գյումրու ավագանու կողմից վերջերս ընդունված աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները՝ նոր հաստիքացուցակը։

Նշենք, որ տարիներ շարունակ մրցույթներ չեն հայտարարվել նաև Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գործող ՀՈԱԿ-ների՝ երաժշտական դպրոցների, սպորտդպրոցների, թանգարանների տնօրենների պաշտոնների համար։ Բոլոր ՀՈԱԿ-ների տնօրենների հաստիքները զբաղեցնում են ժամանակավոր պաշտոնակատարները։ Նրանցից ոմանք այդ կարգավիճակում են արդեն 6-7 տարի շարունակ։ Մոտ երկու տասնյակի հասնող թափուր պաշտոններ էլ ՀՈԱԿ-ներում կան։ Մեր հարցին ե՞րբ մրցույթ կհայտարարվի ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար, Կարեն Բադալյանը պատասխանեց․ «Դեռ չենք հայտարարել մրցույթ, բայց դա ընթացքի մեջ է, մոտ ժամանակներս կհայտարարենք»։

Արմիկ Մովսիսյան