Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններում քաղաքացի է մահացել: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ հաստատել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ գրելով. «Քիչ առաջ, Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից, շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։ Հիվանդանոցում, անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք բուժաշխատողների բոլոր …

