Անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բավական աճ ունենք․ նախկինում թաքնված է եղել․ ՄՊՀ անդամ

Լուրեր

19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին», ինչպես նաև հարակից օրենքներում:

«2022թ. հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ հույս հայտնելով, որ բարեխիղճ տնտեսվարողները կհետևեն կարգավորումներին:

Մարկոսյանի խոսքով՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բավական աճ է գրանցվել:

«Ունենք մի շարք դեպքեր, երբ ակցիաներին առնչվող խնդիրներ են արձանագրվել և անբարեխիղճ մրցակցություն դրսևորած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են տուգանքներ՝ խոսքը մի քանի միլիոնի մասին է:

Կան անբարեխիղճ մրցակցություն դրևորած տնտեսվարող սուբյեկտներ կամ գերիշխող դիրքի չարաշահում ցուցաբերած տնտեսվարողներ: Վիճակագրության համաձայն՝ այս տարի նրանց թիվն ավելին է, քան նախորդ տարի: Բայց անբարեխիղճ մրցակցության դրսևորումների թվի աճը պայմանավորված է ոչ թե նրանով, որ իրավախախումներ ավելի շատ են արվել, այլ նրանով, որ նախկինում դրանք թաքնված են եղել՝ երևույթը կար, բայց այդ մասին չէր բարձրաձայնվում»,- նշեց Մարկոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: