Պատանի ըմբիշները Հռոմում մասնակցում են մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մասնակցում է աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հայաստանի ներկայացուցիչներից հաջող մրցելույթներ է ունեցել և եզրափակիչ դուրս եկել 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը: Նա որակավորման փուլում 9:0 հաշվով հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում 2:1 հաշվով առավելության է հասել ղազախ ըմբիշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 8:0 հաշվով ուժեղ է գտնվել Թուրքիայի ներկայացուցչից:

Կիսաեզրափակչում էլ հայ ըմբիշը գոտեմարտել է իրանցի Հոսեին Միրշեքարի հետ և 5:1 հաշվով հաղթանակ տարել՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ: Եզրափակչում Տերտերյանի մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Լուկաս Լո Գրասոն:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի համար կպայքարի նաև 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը:

Վարդերեսյանը մեկնարկում 12:3 հաշվով առավելության է հասել իրանցի ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակչում 6:0 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի, քառորդ եզրափակչում՝ Ճապոնիայի ներկայացուցիչներին (10:1): Կիսաեզրափակչում էլ Վարդերեսյանը պարտություն է կրել ադրբեջանցի ըմբիշից և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև 48 կգ քաշային Տիգրան Գալստյանը: Վերջինս սփոփիչ գոտեմարտում 5:0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում մրցել է ղազախ ըմբիշի հետ, որտեղ, սակայն, 3:5 հաշվով պարտություն է կրել:

65 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը ցավալի պարտություն է կրել սփոփիչ գոտեմարտում՝ զրկվելով բրոնզի համար պայքարելու հնարավորությունից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, 51 կգ քաշային Արմեն Գևորգյանը և 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը, պարտություններ են կրել ավելի վաղ փուլերում և դուրս են մնացել մեդալային պայքարից:

Ազատ ոճայինները պայքարը կսկսեն հուլիսի 29-ից: Հայաստանը կներկայացնեն Արման Հարությունյանը (45 կգ), Հայկո Գասպարյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արեն Սերոբյանը (55 կգ), Վլադիմիր Ազարյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ), Պապին Հունանյանը (80 կգ) և Վարուժան Հովհաննիսյանը (92 կգ)»,- ասված է հաղորդագրությունում։