ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ չկա։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս կարծիքը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Ընդդիմության երթերն ու հանրահավաքները սակավամարդ են։ Հանրության լայն շերտեր չեն միանում ընդդիմությանը։ Ինչքան էլ որ Իշխան Սաղաթելյանը ամեն օր ձայնի տարբեր տեմբրերով հայտարարի, որ ամեն ինչ ավարտված է, գնալով իրենց շարժումն է ավարտվելու, ոչ ավելին»,- նշեց …

