Ամերիկացիները չեն թաքցնում, որ Արցախում չեն ուզում տեսնել ռուս խաղաղապահներին․ քաղաքագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
Բոլորը

«Ամերիկացիները չեն թաքցնում, որ իրենց նպատակը բոլոր ուղղություններով Ռուսաստանին ճնշելն է և Ռուսաստանի թուլացումը»,- «Գլոբալ զարգացումներ. մարտահրավերներին արձագանքելու ի՞նչ ներուժ ունի Հայաստանը» թեմայով այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

«Ամերիկացների թիրախը Արցախում ռուս խաղաղապահներն են: Ամերիկացիները չեն էլ թաքցնում, որ իրենք շատ են ցանկանում, որ 2025 թվականի նոյեմբերից հետո Արցախում ռուս խաղաղապահներ չլինեն: Ի դեպ նրանք Արցախում տեղակայված ռուսական զորքերին խաղաղապահ չեն համարում, ասելով, որ խաղաղապահ կարող են համարվել միայն միջազգային մանդատ ունեցողները, իսկ երեք պետություների հայտարարությունը հիմք չէ ինչ-որ զորքերի հայտարարել խաղաղապահ: Ամերիկյան տրամաբանությամբ՝ ռուսական զորքերն օկուպացիոն ուժեր են:

Եվ Ադրբեջանն էլ Արևմուտքի հետ շփումներում այդ նարատիվն է առաջ տանում, և նրանք Արևմուտքին պարզ ասում են՝ եկեք օգնեք, ազատվենք ռուս օկուպանտներից: Միևնույն ժամանակ ռուսներին ասում են՝ եթե ուզում եք մնալ, պայմանները պետք է որոշակիորեն փոխվեն ի նպաստ Ադրբեջանի»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով՝ վստահ եմ՝ Ադրբեջան-Ռուսաստան բանակցություններ են ընթանում կամ քաղաքական առևտուր:

Մանրամասները՝ տեսանյութում: