Թեև վիճակագրական տվյալներով ունենք նոր դեպքերի նվազում, սակայն համաճարակային իրավիճակը դեռևս լարված է: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: «Այսօր մենք չենք կարող առկա իրավիճակը գնահատել առկա տվյալներով, քանի որ բոլորս տեսնում ենք, որ թեստավորում գրեթե չի կատարվում»,- նշեց …