Թուրքիան չի կարող ձեռքերը ծալած նստել Սիրիայում տեղի ունեցողի ֆոնին․ Չավուշօղլուն՝ Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին

Լուրեր

11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Գնաճը 4.3 տոկոս է այս պահին. ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
Բոլորը

Թուրքիան չի կարող ձեռքերը ծալած նստել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Սիրիայում նոր ռազմական գործողության հավանականությունը, գրում է Անադոլու գործակալությունը։

«Անկարան չի դիմել նախորդ գործողությունների սկսման  թույլտվության համար, և չի անի նաև ապագայում»,-ասել է Չավուշօղլուն TRT Haber-ին տված հարցազրույցում։

Բացի այդ, նա նաև նշել է, որ Թուրքիան իբր կապ չունի նախօրեին Իրաքյան Քուրդիստանում հրետանային հարձակման հետ, որի հետևանքով զոհվել է 9-ը, վիրավորվել՝ առնվազն 23 մարդ։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը կոչ է արել Իրաքի բնակչությանն ու իշխանություններին չտրվել «ահաբեկիչների քարոզչության հնարքներին, որոնք փորձում են նսեմացնել թուրքական բանակը»։ Չավուշօղլուն ասել է, որ հարձակման հետևում կանգնած են «PKK-ի ահաբեկիչները»։

Հավելենք, որ նախօրեին էլ Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում նոր  ռազմական գործողության անցկացման հարցը կմնա Անկարայի օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվի Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիքը։ Նա նշել է, որ այդ հարցում Թուրքիան ակնկալում է Իրանի ու ՌԴ-ի աջակցությունը։

Էմմա Չոբանյան