Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով …