Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ նոր Հայաստանում այլևս բռնություն չի լինի, բայց մենք հակառակն ենք տեսնում։ Այս մասին «Հոդված 3» ակումբում «Բռնության մշակույթը Հայաստանում և դրա արդարացման ծանր հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան, իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը։ «Հասարակությունը պիտի գիտակցի, թե ինչ է նշանակում ոստիկանների ներկայությամբ բռնություն գործադրել։ Եթե բռնությունն իրականացվում է ոստիկանի ներկայությամբ և …

