ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ մարդասիրական տարհանման միջանցքները։ Այս մասին հաղորդում է Korrespondnet-ը՝ վկայակոչելով Թուրքիայում ՄԱԿ-ի գրասենյակի հաղորդագրությունը։ «Գլխավոր քարտուղար Գուտերեշը և նախագահ Էրդողանը վերահաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակն է՝ հնարավորինս շուտ ավարտել պատերազմը և պայմաններ ստեղծել խաղաղ բնակչության …

