«Վարդան Օսկանյանի մասնակցության վերաբերյալ հանգամանքները դատական նիստում ապացույցների հետազոտման շրջանակում քննարկվելու են, մանրամասները հիմա ներկայացնելը ճիշտ չէ»,- Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Հարցին՝ Վարդան Օսկանյանը առերեսվել կամ հարցաքննվե՞լ է և ի՞նչ կարգավիճակ ունի, Գևորգ Բաղդասարյանը պատասխանեց. «Հարցաքննվել է: Այս գործով վկայի կարգավիճակ ունի»: …