ԵՄ տարածքով պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ապրանքների տարանցումը թույլատրվում է միայն երկաթուղով․ Եվրահանձնաժողով

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

Եվրահանձնաժողովը պարզաբանել է, որ որոշակի պայմանների առկայության դեպքում չի արգելում պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ապրանքների տարանցումը երկաթուղով, գրում է swissinfo.ch-ը։

«Հաստատում ենք, որ ԵՄ-ի կողմից ձեռնարկված միջոցների համաձայն, Ռուսաստանի կողմից իրականացվող տարանցումն արգելված է ավտոմոբիլային տրանսպորտի համար արգելված ապրանքների դեպքում։ Նման արգելքեր չկան երկաթուղային տրանսպորտի դեպքում, սակայն ԵՄ անդամ-երկիրը պետք է հնարավորություն ունենա այն տարանցումը հսկելու»,-ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Եվրամիության երկրները պետք է ստուգեն, որ տարանցման ծավալները համապատասխանեն վերջին երեք տարիների միջին ցուցանիշներին: Այն հատկապես վերաբերում է հիմնական ապրանքների պահանջարկին։ԵՄ-ն պետք է հետևի, որ տրանզիտը չօգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար։

Միաժամանակ Եվրահանձնաժողովը նշում է, որ «պատժամիջոցների ներքո ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների տարանցումն ամբողջությամբ արգելված է՝ անկախ փոխադրման եղանակից»։

Էմմա Չոբանյան