Ավստրիան ԱՄՆ-ին է արտահանձնում Էրդողանի կուսակցության մտերիմ գործարարին, որը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավստրիան պատրաստվում  է ԱՄՆ-ին արտահանձնել թուրք գործարար Սեզգին Բարան Քորքմազին, որը հետախուզվում է եկամուտների լվացման մեղադրանքով, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Մեծահարուստը, որին հետախուզում է նաև Թուրքիան, հուլիսի 15-ին արտահանձնվելու է ԱՄՆ-ին։

Քորքմազը ձերբակալվել է Ավստրիայում անցյալ տարվա հունիսին՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի պահանջով և մեղադրվում է ավելի քան 133 միլիոն դոլարի խարդախությամբ հարկային միջոցների լվացման մեջ՝ Թուրքիայում բիզնեսների ցանցի միջոցով:  Թուրքիայի դատախազությունը  նրան հետախուզում է նույն մեղադրանքով և անցյալ տարի նրա նկատմամբ արտահանձնման գործընթաց է սկսել։

Ավստրիական դատարանը 2021 թվականի օգոստոսին ընդունել է  Քորքմազին արտահանձնելու Թուրքիայի դիմումը և ևս մեկը ԱՄՆ-ից այս տարվա մարտին։

Ավստրիայի արդարադատության նախարարությունը Միացյալ Նահանգներին է արտահանձնման հարցում առաջնահերթություն տվել՝ պատճառաբանելով, որ Քորքմազին վերագրվող հանցագործություններից առաջինը կատարվել է ԱՄՆ-ում, իսկ նրա հանցագործություններից տուժած անձանց թիվն ավելի մեծ է եղել ԱՄՆ-ում։

Ուշագրավն այն է, որ Քորքմազը հայտնի  էԹուրքիայի իշխող Արադարության ու զարգացում կուսակցության ու նրա դաշնակիցների հետ երկարամյա կապերով, ինչն էլ նրա  արտահանձնումը դարձնում է Անկարայի համար շատ զգայուն հարց:

2020-ի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ դիմել էր տեղի դատարան՝ գործարարի հետ իր լուսանկարները առցանց լրատվամիջոցներից հեռացնելու համար։

Փորձագետները նաև նշում են, որ Քորքմազի դեմ քրեական հետապնդումը ԱՄՆ դատարանի դահլիճում կարող է բացահայտել մի շարք կոռուպցիոն մեղադրանքներ թուրքական կառավարության պաշտոնյաների դեմ:

Էմմա Չոբանյան