Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որի համաձայն պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրները (ընտանիքի անդամները): Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 69 կողմ, 21 ձեռնպահ ձայներով: Քվեարկությունից առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ այս պահին ձեռնպահ կքվեարկեն, իսկ վերջնական դիրքորոշումը կհայտնեն առաջինից երկրորդ ընթերցում քննարկումներում: …