Սնդիկից արյան մեջ սպիտակուցների քայքայում, դող, թունավորում. քիմիական տարրի գործածումը կկարգավորվի նոր օրենքով

Լուրեր

11.12.2024 | 15:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Սիրիայի հարցով Էրդողանի հետ քննարկումների
11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
11.12.2024 | 14:09
Սահմանազատման հաջորդ փուլը ո՞ր հատվածից է սկսվելու․ ԱԳՆ-ի արձագանքը
11.12.2024 | 14:00
Ինչ իրավիճակ է Գյումրիի շուկայում․ դժգոհ են, թե՛ առևտրականները, թե՛ գնորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 13:56
Բաքուն հայտնում է զինծառայողի մահվան մասին
11.12.2024 | 13:45
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է
Բոլորը

Աննա Գալստյանն իր երեխայի ծնվելուց հետո էլեկտրական ջերմաչափ է սկսել օգտագործել: Մտածել է՝ փոքրիկի համար այն ավելի ապահով է: Մի գիշեր, սակայն, նկատել է, որ երեխայի ջերմությունը 35 աստիճան է, այն դեպքում, երբ նա նոր էր կազդուրվել: Մանկաբույժը հորդորել է ցածր ջերմության դեպքում «Վիտանին C» տալ և ուշադիր լինել, որպեսզի չմրսի: Սակայն բժշկի տված ցուցումներից հետո էլ ջերմությունը նույնն է մնացել:

«Նկատեցի, որ, անկախ ջերմությունից, երեխան իրեն լավ է զգում, որոշեցի իմ ջերմությունը չափել: Տեսա՝ նույնն է, կրկին 35 աստիճան: Էլեկտրական ջերմաչափը նոր էի գնել, բայց այդ օրվանից այլևս չօգտագործեցի»,- ասում է Աննան և հավելում՝ տարիներով սնդիկ պարունակող ջերմաչափ են օգտագործել, որի տվյալները միշտ էլ հավաստի ու ճշգրիտ են եղել:

8 և 14-ամյա տղաների մայր Ռուզաննա Խաչոյանը մի քանի սանդղակ տատանումների պատճառով չի հրաժարվել էլեկտրական ջերմաչափից, արդեն 14 տարի օգտագործում է, ասում է՝ այն ավելի պրակտիկ ու ապահով է, երեխային առանց որևէ անհարմարություն պատճառելու հասկանում ես՝ ջերմություն ունի, թե ոչ: Ռուզաննան պնդում է, որ սնդիկ պարունակող ջերմաչափով էլ կարող են լինել տատանումներ։

«Մի անգամ սնդիկի ջերմաչափը կոտրվել էր, իսկապես, շատ էի վախեցել: Որքան էլ տիրապետես, թե ոնց պետք է մաքրել, միևնույն է, մեջդ վախ կա, մտածում ես՝ գուցե մի արանքում մնացած լինի, գուցե երեխան աննկատ վերցնի, ու նման հազար ու մի կպչուն մտքեր»,- նշում է Ռուզաննան և ողջունում սնդիկով ջերմաչափերից հրաժարվելու օրենսդրական փոփոխությունը։

Ապրիլից Հայաստանում ուժի մեջ է մտել «Սնդիկի մասին» օրենքը, որով կարգավորվում են սնդիկի, սնդիկի միացությունների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները։ Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ օրենքի ընդունման նպատակը սնդիկի և սնդիկ պարունակող ապրանքների՝ շուկայից դուրսբերման փուլային գործընթացի իրականացումն է: Օրենքով սնդիկ պարունակող ապրանքների վաճառքի կամ օգտագործման համար արգելող նորմ սահմանված չէ։

Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո Շրջակա միջավայրի նախարարությանը մեկ ամիս անհրաժեշտ եղավ իրականացվելիք աշխատանքների մասին Factor.am-ի հարցմանը պատասխանելու համար:
Ըստ նախարարությունը տեղեկատվության՝ այն ապրանքների համար, որոնք իրենց սպառողական հատկությունները դեռևս չեն կորցրել, հավաքման, պահման, փոխադրման և վերամշակման անհրաժեշտություն ներկայում չկա։ Ինպես նաև օրենքի ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում կնախատեսվի սնդիկի հավելիչով որոշ ապրանքների ներմուծման և արտահանման արգելք, ոչ միայն երրորդ երկրների հետ արտաքին առևտրի, այլ նաև ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտրի դեպքում:

«Սնդիկի հավելիչով ապրանքների արտադրության, ներմուծման և արտահանման արգելքը կնպաստի մեր երկրում շրջանառվող այդ իրերի քանակի նվազմանը, իսկ սպառողներին կուղղորդի ձեռք բերել և օգտագործել այլընտրանքային տարբերակները»,- Factor.am-ին հայտնեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սնդիկ պարունակող սարքերից Հայաստանում ամենաշատ շրջանառվողը հենց ջերմաչափերն են: Օրենքով հնարավորություն է ընձեռվում կասեցնել այն իրերի օգտագործումը, որոնք ունեն փոխարինող տարբերակ: Իսկ սնդիկ պարունակող ջերմաչափերի դեպքում այլընտրանք է էլելտրականը:

«Մենք չենք կարող հրաժարվել հեռախոսից, բյուրեղային էկրաններից, որի ապակու մեջ լյումինաֆոր է (լուսային ճառագայթներ), իսկ այդտեղ գտնվում է սնդիկ: Երբ երեխաներին թույլ չեն տալիս երկար նստել համակարգչի դիմաց, պատճառներից մեկն էլ այն է, որ աչքերը ինչքան շատ ուլտրամանուշակագույն ճառագայթների ենթարկվեն, այնքան շուտ լորձաթաղանթի բորբոքում կլինի»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ բժիշկ-փորձագետ Քնարիկ Գրիգորյանը:

Փորձագետը կարծում է, որ անհրաժեշտ է լայն կիրառության մեջ դնել սարքավորում, որը շինություններում և բաց տարածքներում կորոշի սնդիկի քանակը: Ինչպես նաև պետք է ունենալ սնդիկի հավաքման կետեր, որտեղ բոլոր կոտրված սարքերը վերամշակվեն և կպահվեն կապարային տարաների մեջ:

«Մեր մոտ խնդիր է լամպերը հավաքելը, ինչ-որ ձևով դրանց միջից սնդիկը հանելն ու ապա միայն ոչնչացնելը: Դրանք առայժմ թափվում են ընդհանուր քաղաքային աղբավայր»,- նշեց բժիշկը:
Մասնագետի խոսքով՝ մետաղական սնդիկն այնքան վտանգավոր չէ, որքան դրա գոլորշին, որն էլ շնչառական համակարգից անցնում է արյունատար համակարգ, իսկ հետո նյարդային, որից հետո անվերադարձ հետևանքներ առաջացնում: Այն կուտակվում է լյարդում և երիկամներում, առաջացնում դող, քայքայում սպիտակուցները, կանխում օրգանիզմի սնուցումը և հասցնում թունավորման:

Առողջապահության նախարարությունը սնդիկից թունավորումների վիճակագրություն է վարում 2015 թվականից: Հավաքագրված տվյալների համաձայն՝ 2015-ից մինչև 2020 թվականը Հայաստանում գրանցվել է սնդիկից թունավորման 22 դեպք: Վերջին երկու տարում թունավորման դեպքեր չեն արձանագրվել:

Սնդիկ պարունակող ջերմաչափերի վաճառքը դադարեցնելու որոշում կայացնելու հարցն անմիջականորեն վերաբերում է նաև մասնավոր հատվածին: Մինչդեռ, «Նատալի ֆարմ» դեղատնային ցանցի զանգերի սպասարկման կենտրոնից Factor.am-ին տեղեկացրին, որ այս պահին սնդիկով ջերմաչափեր չունեն, սակայն տեղյակ չեն, որ «Սնդիկի մասին» օրենքով պայմանավորված ներմուծում և արտահանում երկրում չի լինելու: «Ալֆա ֆարմ» դեղատնային ցանցի զանգերի սպասարկման կենտրոնից հայտնեցին, որ «Սնդիկի մասին» օրենքի ընդունումից հետո այլևս սնդիկ պարունակող ջերմաչափեր չեն ստացել, բայց մինչ այս ստացված քանակը դեռ չի սպառվել, և իրավունք ունեն դա վաճառել:

Աշխարհի շուրջ 140 պետություն ստորագրել է «Սնդիկի մասին» Մինավատայի կոնվենցիան, որով սահմանվող պարտավորությունները պետությունները պետք է կատարեն միայն վավերացումից հետո: Հայաստանը 2017 թվականին վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան, որի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների վտանգավոր ազդեցությունից: 2019 թվականից սկսվել են մասնագիտական քննարկումներ և իրազեկումներ սնդիկի հավելիչով որոշ արտադրանքների փուլային դուրսբերման ուղղությամբ:

Հայաստանի հարևան երկրներից կոնվենցիան վավերացրել է Իրանը, Վրաստանը ստորագրել, սակայն չի վավերացրել այն: Ադրբեջանը կոնվենցիայի անդամ չէ, սակայն երկրում բնապահպանները շարունակում են ահազանգել, որ անհրաժեշտ է կոնվենցիայի անդամ դառնալ: Ռուսաստանը ստորագրել է կոնվենցիան, սակայն փաստաթուղթը մինչև օրս չի վավերացրել, այդուհանդերձ սնդիկի թափոնների հավաքման 1200 կետ կա երկրում, որոնք կարգավորում են խնդիրը:

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ ներկայում մշակման փուլում են որոշման նախագծեր, որոնցով կսահմանվի Հայաստանից արտահանման և ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, ինչպես նաև երկրից սնդիկի արտահանման և ներմուծման կարգը:

Անի Թամրազյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: