2300 տնտեսվարող պահանջում է Նիկոլ Փաշինյանից կասեցնել օրենքը․ ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Նրանք հավաքել են ավելի քան 2300 ձեռնարկատերների ստորագրություն՝ ընդդեմ շրջանառության հարկի բարձրացման։ Փոքր և միջին բիզնեսի համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դժգոհության ալիքն օրեցօր մեծանում է։ «Իշխանություններն անդրադառնում են միայն հարկերի հավաքագրման ավելացման հարցին՝ առանց ուշադրություն դարձնելու տարածքային զարգացմանը, սոցիալական խնդիրներին, աղքատության կրճատմանը։ Նիկոլ Փաշինյանը թող ուշադրություն դարձնի 2300 տնտեսվարողի պահանջին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում փոքր և միջին ձեռնարկատիրությունների ներկայացուցիչները, անհատ հաշվապահներն ու իրավաբանները։ Նրանք պահանջում են կասեցնել շրջանառության հարկի բարձրացումը։
Հունվարի 1-ից շրջանառության 5 տոկոս հարկը դարձել է 10 տոկոս բոլոր նրանց համար, ովքեր ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չեն ներկայացնի, իսկ պատշաճ փաստաթղթավորման դեպքում հարկը կկազմի շրջանառության միայն մեկ տոկոսը: Բացի այդ, դրվում է նաև ապրանքը գույքագրելու պահանջ:

Մանրամասները՝ տեսանյութում։