Անընդհատ մեղավորներ փնտրել ու չտեսնել, որ խնդիրը մշակույթն է ու կրթությունը, փակուղի է․ ապոլիտիկ զրույց Արմեն Մուրադյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նրա կարծիքով՝ կորոնավիրուսի բռնկումն առաջ է քաշել մի շարք էթիկական խնդիրներ, որոցից մեկն այն է, թե որն է ավելի կարևոր՝ մարդկային կյանքեր փրկե՞լը, թե՞ տնտեսական փլուզումը կանխելը: ԵՊԲՀ ռեկտորի տեսանկյունից՝ բժշկի համար նման խնդիր գոյություն չունի. մարդը, նրա կյանքն ու առողջությունը պետք է աշխարհի կենտրոնում լինեն, իսկ տնտեսությունը ստեղծվում է մարդկանց կողմից և աշխատում է մարդկանց համար:

Հաղորդման հյուրը վստահ է, որ պետությունը պետք է պայքար մղի ոչ թե աղամանների, այլ ավելցուկային աղի օգտագործման դեմ: Նա վստահ է նաև, որ բացօթյա տարածքներում ծխելն արգելելը խելամիտ չէ, և այդ արգելքն ամենուրեք շրջանցվում է: Պետության պարտականությունն է նաև պայքարել երեխաների կողմից բջջային հեռախոսների այնպիսի օգտագործման դեմ, որը վնասում է նրանց առողջությանը: Այս հարցերում, Արմեն Մուրադյանի կարծիքով, պետք է մեկտեղվեն պետության և հասարակության ջանքերը:

Համավարակի նոր բռնկմանը դիմակայելու առումով ԵՊԲՀ ռեկտորը կարևորում է համապատասխան մշակույթի ձևավորումը: Այդ համատեքստում նա համեմատում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի գերիների կողմից Երևանում կառուցած ճանապարհը և 1970-80 թվականներին Լենինականում և Սպիտակում կառուցած շենքերը: Սա, ըստ Արմեն Մուրադյանի, վկայում է աշխատանքի մշակույթի շեշտակի տարբերությունների մասին: Մշակույթի զարգացմանը զուգահեռ՝ պետությունն իր վերլուծական կենտրոններով պետք է մշակի համավարակի պարագայում հնարավոր գործողությունների սցենարները՝ սկսած «ամենաազատականից» մինչև «ամենախիստը»:

Մանրամասները՝ տեսանյութում: