Զելենսկին մեկնաբանել է Թրամփի հետ կայացած բանակցությունները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած բանակցությունները։

Ուկրաինայի և ԱՄՆ-ի ղեկավարները քննարկել են էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների դադարեցումը:

«Ես աջակցել եմ այդ քայլին», – գրել է Զելենսկին։

Նա նաև հայտարարել է, որ Կիևը համաձայնել է առանց նախապայմանների կրակի ամբողջական դադարեցման մասին ամերիկյան կողմի առաջարկին:

«Մենք կարծում ենք, որ նման քայլերն անհրաժեշտ են, որպեսզի հնարավորություն ստեղծվի հրադադարի ժամանակ համապարփակ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համար»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ թիմերին հանձնարարել են լուծել մասնակի հրադադարի իրականացման և ընդլայնման հետ կապված տեխնիկական հարցերը։

Զելենսկին  հայտնել է նաև, որ Սաուդյան Արաբիայում ուկրաինացի և ամերիկացի բանակցողները հանդիպում կանցկացնեն:

Իր գրառման մեջ Ուկրաինայի նախագահը երկու անգամ նշել է, որ շնորհակալություն է հայտնել «Թրամփին և ամերիկացի ժողովրդին» Կիևին աջակցելու համար և հույս հայտնել, որ «ամերիկյան ղեկավարության ներքո կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել այս տարի»: