Հայաստանում կգործի Հայրենադարձների ինտեգրման կենտրոն. ներկա պահին աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Հայրենադարձների ինտեգրման կենտրոն» ծրագրի համակարգող Մարգարիտա Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հայրենադարձվելու հայտեր ներկայացնելու հարցում ամենաակտիվը լիբանանահայերն են, հայտ են ներկայացրել նաև Ռուսաստանում, Իրանում, Վրաստանում, ԱՄՆ-ում, ինչպես նաև Ֆրանսիայում բնակվող հայերը։ …