Բարեգործական ՀԿ-ն պատերազմի մասնակիցներին տրված 10 մլն դրամների ներգրավմամբ նրանց համար տներ կկառուցի

Լուրեր

11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը ցանկանում է 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար հարմարեցված տների կառուցման ծրագիր իրականացնել։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը Բալահովիտ գյուղում 0.597 հեկտար մակերեսով հողամաս կհատկացնի կազմակերպությանը։ Նախատեսվում է 4 տարվա ընթացքում իրականացնել շուրջ 450 միլիոն դրամի ներդրում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 8 մեկ հարկանի առանձնատուն և 1 երկհարկանի կացարան։ Համալիրը կլինի ամբողջությամբ կանաչապատ, կներառի այգի, հանգստի գոտի, մանկական խաղահրապարակ, սպորտդահլիճ՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց մարզումների համար։

Ուշագրավ է, որ ըստ որոշման նախագծի բարեգործական ՀԿ-ն պատրաստվում է ծրագրի իրականացման համար ներգրավել նաև պետության կողմից պատերազմի մասնակիցներին հատկացված գումարները։

«Նախաձեռնության իրագործման համար տղաներից յուրաքանչյուրը պատրաստ է ներդնել պետության կողմից իրենց հատկացված 10 միլիոն ՀՀ դրամը։ Կացարանի կառուցման և կահավորման համար պլանավորվում է ծախսել շուրջ 75 միլիոն դրամ։ Զրուցարանի կառուցման և տարածքի ընդհանուր բարեկարգման աշխատանքների համար անհրաժեշտ է շուրջ 35 միլիոն դրամ, մարզադահլիճի համար նախատեսվում է ծախսել 20 միլիոն դրամ»,- նշված է նախագծում։