Հուլիսի 11-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է ՆԱՍԱ-ի Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի կողմից արված առաջին լուսանկարը, որի բարձր լուծաչափով պատկերը բացահայտում է Մեծ պայթյունից հետո ձևավորված ամենավաղ գալակտիկաները, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։ ՆԱՍԱ-ն, ESA-ի (Եվրոպական տիեզերական գործակալություն) և CSA-ի (Կանադական տիեզերական գործակալություն) հետ համագործակցությամբ, հրապարակել է Ուեբի առաջին ամբողջական գունավոր պատկերների և սպեկտրոսկոպիկ տվյալների …

