Հունաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ցանկացած կասկած անընդունելի է․ Բեռլինի ուղերձն Անկարային

Լուրեր

11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
Բոլորը

Աթենքում Գերմանիայի դեսպան Էրնեստ Ռայխելը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Հունաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ցանկացած կասկած անընդունելի է, գրում է ekathimerini-ն։

Այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կոալիցիոն գործընկերն է, ցուցադրել էր քարտեզ, որում Հունաստանի կղզիները ներկայացված են որպես թուրքական։

«Գերմանիայի դիրքորոշումը պարզ է․Հունաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ ցանկացած կասկած անընդունելի է»,-գրել է դեսպանը թվիթերյան իր էջում ՝ կիսվելով Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսի գրառմամբ, որով նա պարզաբանման համար դիմել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Ուշադիր նայեք այս քարտեզին. Կրետե, Հռոդոս, Լեսբոս, Քիոս, Սամոս՝ բոլորը կլանված են Թուրքիայի կողմից: Ծայրահեղականների տենդագին երա՞զ, թե՞ Թուրքիայի պաշտոնական քաղաքականություն, հերթական սադրա՞նք, թե՞ իրական նպատակ։ Նախագահ Էրդողանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը իր կրտսեր կոալիցիոն գործընկերոջ վերջին գործողությունների վերաբերյալ»,-գրել է Միցոտակիսը։

Էմմա Չոբանյան