Թուրքիան նպաստում է Սիրիայում հանցագործությունների աճին. իրավապաշտպան կազմակերպություն

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

Մադրիդում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո թուրք զինվորականները և վարձկանները Սիրիայի հյուսիսում ու արևելքում  նպաստել են հանցավորության աճին։ Այս մասին հայտնում է Աֆրին իրավապաշտպանպան կազմակերպությունը, գրում է Ահվալ գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ նրանք սպանում, առևանգում, տեղահանում են մարդկանց իրենց տներից ու սպառնում ռազմական գործողություն սկսել Ռիֆաթ ու Մանբիջ քաղաքներում։ Նրանք նաև թիրախավորում են խաղաղ բնակիչներին անօդաչու սարքերով, հրետանիով և հրթիռներով։

Կազմակերպության խոսնակ Իբրահիմ  Շեյխոն ասել է, որ Թուրքիայի գլխավորած ուժերը չեն բավարարվելու Աֆրինի, Սերեքանիեի և Գիրե Սպիի շրջանների գրավմամբ, այլ ձգտում են ավելի շատ տարածքներ գրավել։

«Երբ խոսքը վերաբերում է քրդերին և տարածաշրջանի այլ ժողովուրդներին, ապա տարածաշրջանը սպառնալիք է դառնում թուրքական պետության համար, սակայն, ինչպես վկայում են օկուպացված տարածքներում ԻԼԻՊ-ի առաջին կարգի տարրերի և առաջնորդների, վարձկանների և խմբավորումների առկայությունը, որոնք  դասակարգված են համաշխարհային «ահաբեկչական ցուցակում», տարածաշրջանը դառնում է անվտանգ Թուրքիայի նախագահ Էրդողանի համար»,-ասել է Շեյխոն։

Նա հայտարարել է, թե այս ամենը վկայում է, որ Թուրքիան  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կանաչ լույս է ստացել  քրդերին ոչնչացնելու։

«Միջազգային կազմակերպությունները և երկրները չպետք է «թույլ տան Թուրքիային ագրեսիա սկսել Սիրիայի հյուսիսում և արևելքում, որևէ անվան տակ, նույնիսկ եթե դա մարդասիրական է։ Նրանք նաև պետք է կանգնեցնեն հանցագործություններն ու բռնությունները Սիրիայի՝ Թուրքիայի կողմից օկուպացված տարածքներում»-ասել է Շեյխոն։

Հավելենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը օրերս հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում «ահաբեկիչների» դեմ ռազմական գործողությունների հետաձգումը կամ չեղարկումը բացառվում է։ Բացի այդ ՝ Աքարը նաև հերքել էր, թե Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Արևմտյան դաշնակիցները Թուրքիային դիմել են՝ զերծ մնալ Սիրիայում ռազմական գործողություններից։

Էմմա Չոբանյան