Օմիկրոն շտամի ևս մեկ տարատեսակ․ ինչքանո՞վ է այն վտանգավոր

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կորոնավիրուսի նոր մուտացիան, որը կոչվում է BA.2.75, առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում հունիսի սկզբին:  SARS-CoV-2-ի այս տարբերակով վարակման դեպքեր արդեն գրանցվել են Ճապոնիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։  Վարակի այս շտամն առաջացել է BA.2 օմիկրոն տարբերակից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Այս տարբերակի վերաբերյալ տվյալների քանակն առայժմ խիստ սահմանափակ է», – DW-ին բացատրել է Ավստրիայի գիտությունների ակադեմիայի գենետիկ և մոլեկուլային կենսաբան Ուլրիխ Էլինգը: «Բայց այն ունի մի քանի առանձնահատկություններ, որոնք մեզ ստիպում են ուշադրություն դարձնել վիրուսի այս տեսակին»:

Իր սկզբնական տարբերակի՝ BA.2-ի համեմատ՝ նոր կորոնավիրուսային տարբերակն ունի ութ լրացուցիչ սպիտակուցի մուտացիա: Այս մուտացիաների հատուկ տեղակայման պատճառով գիտնականները մտավախություն ունեն, որ BA.2-ի դեմ ձևավորված իմունիտետը կարող է արդյունավետ չլինել BA.2.75-ի դեմ:

Այլ կերպ ասած, BA.2 օմիկրոնի տարբերակից ապաքինված անձը կարող է կրկին վարակվել կորոնավիրուսով, եթե շփվի BA.2.75 տարբերակի կրիչի հետ:

Էլինգն ընդգծում է, որ մասնագետները դեռևս հաստատ ոչինչ չգիտեն նոր տարբերակի մասին, բայց այն փաստը, որ BA.2.75-ը տարածվել է Հնդկաստանի առնվազն երեք տարբեր շրջաններում, հուշում է, որ BA.2.75-ը կարող է խուսափել օրգանիզմի իմունային պատասխանից:

Լոնդոնի Կայսերական քոլեջի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի վիրուսաբան Թոմ Փիքոքը թվիթերում գրել է, որ իր կարծիքով BA.2.75-ի բազմաթիվ մուտացիաները և աշխարհագրական լայն տարածումը այն դարձնում են «համակ ուշադրության արժանի»:

Տաթև Ֆռանգյան