Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին։ Քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հետագա շահագործմանը, Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին, ատոմային էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հայտնի է դարձել հերթական կոռուպցիոն սկանդալում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների ներգրավվածության մասին։ Jamnews-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի լրագրողները Ադրբեջանի նախագահ …

