Թուրքիան քննադատել է ՄԻԵԴ-ի որոշումը Քավալայի մասով

Լուրեր

19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանջու Բիլգիչը քննադատել է ՄԻԵԴ որոշումը, որը կապված է Անկարայի կողմից իրավապաշտպան ու բարերար Օսման Քավալային ազատ արձակելու որոշումը չկատարելու հետ։ Քավալան 2017 թ-ից ճաղերի հետևում է, գրում են թուրքական լրատվամիջոցները։

ՄԻԵԴ-ը վճռել էր, որ Քավալային ազատ չարձակելով՝ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46/1 հոդվածը, որը սահմանում է ՄԻԵԴ-ի որոշումների պարտադիր կատարումը։

«Մեր շփումը ԵԽ-ի հետ շարունակվել է ողջ ընթացքում։Արդարադատության նախարարության կողմից պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվել դիմումատուի նկատմամբ դատական վարույթում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ»,-ասել է Բիլգիչը։

Նա քննադատել է ՄԻԵԴ որոշումը․ «ՄԻԵԴ-ը չկարողացավ արդարացնել մեր ակնկալիքները և ևս մեկ անգամ կասկածի տակ դրեց մարդու իրավունքների եվրոպական համակարգի վստահելիությունը»,-ասել է ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Քավալան դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ «կառավարությունը տապալելու փորձի» համար այն բանից հետո, երբ դատարանը եզրակացրել է, որ նա կազմակերպել և ֆինանսավորել է 2013-ին համազգային հակակառավարական ցույցերը, որոնք հայտնի են որպես Գեզի այգու բողոքի ցույցեր։ Եվս 7 մեղադրյալներ դատապարտվել են 18 տարվա ազատազրկման։

Էմմա Չոբանյան