Ապուշի տեղ մի՛ դրեք մարդկանց․ Ադրբեջանի ռևանշիզմը սնվել է ՀՀ-ի չհզորանալուց, միայն Բաքուն մեղավոր չէ. Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն է․

Պարո՛ն Նավասարդյան, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Առաջին ալիքի եթերում խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի թեմայով «Հույս ունենանք, որ մոտ շրջանում խաղաղության պայմանագրի քննարկման առարկայական հանդիպումներ կլինեն և մենք կկարողանանք առաջ շարժվել։ Արտգործնախարարություններն այս ուղղությամբ աշխատում են և հույս ունենանք, որ նույնիսկ մոտ շրջանում այդպիսի առաջընթաց կունենանք»։ Ինչքա՞ն է հավանական, որ խաղաղության պայմանագրի բանակցություններ և կնքում տեղի ունենա, ի՞նչ գործոններից է դա կախված։

-Այն երկու ուղղությունը, որի շրջանակում արդեն ինչ-որ գործընթաց տեղի է ունենում, կարող է նույնպես նպաստել խաղաղությանը կամ հակամարտության հաղթահարմանը՝ ավելի համեստ ձևակերպումով խոսել ապագա պայմանագրի մասին։ Մենք այստեղ որոշակի պրակտիկ առաջընթաց ունենք՝ կապված ապաշրջափակման հարցի հետ, և այդ առումով կարող ենք որոշակի հույսեր ունենալ։ Երկրորդ ուղղությունը սահմանազատման և սահմանագծման ուղղությունն է, որտեղ մենք ունենք առայժմ պայմանավորվածություն, որ այդ թեմայով կարող է գործընթաց լինել։ Մենք այնտեղ չունենք ոչ կոնկրետ պայմանավորվածություններ, ոչ էլ այն սկզբունքները, որոնց հիման վրա բանակցությունները պետք է գնան։ Ես կարծում եմ՝ երբ որ լինի համաձայնություն սկզբունքների շուրջ, կկարողանանք ասել, որ այստեղ էլ ինչ-որ շարժ տեղի է ունենում։ Առայժմ շարժի մասին խոսելն ավելորդ է և ըստ որոշ տեղեկությունների՝ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի վերջին, և գոնե խոսակցություն կսկսվի սկզբունքների մասին։ Առանց սկզբունքները որոշելու սահմաններից խոսելն անիմաստ է, որովհետև դա կոնստրուկտիվ համաձայնության չի բերի։

Հաջորդ հանգամանքը, որ անհրաժեշտ է լավատես լինելու համար խաղաղության կամ կարգավորման պայմանագրի հետ է կապված, թե արդյո՞ք այդ բանակցություններում արցախահայության հարցը տեղ կգտնի։ Ոորովհետև եթե տեղ չգտնի, երրորդ ուղղությունն էլ դատապարտված է անհաջողության։ Լուրջ դիվանագիտական աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի Ադրբեջանը փոխի իր դիրքորոշումը, և չմերժի Արցախի հարցի գոյությունը։ Հենց ինքը համաձայնվեց, որ Արցախի հարցը  պետք է լինի բանակցությունների օրակարգում, և եթե նույնիսկ մերժի Հայաստանի մոտեցումները կարգավիճակի մասին և այլն․․․․ Ադրբեջանը մի բան պետք է հասկանա, որ եթե նույնիսկ Արցախը Հայաստան չի, բայց արցախահայերը մեր մի մասն են, մեր ճակատագրի, մեր պատկերացումների մի մասն են։ Եթե դա հասկանա Ադրբեջանը, կարող ենք՝ ասել,որ մի լումա դնում ենք բանակցությունների հաջողությանը։

-ՀՀ-ից կա պաշտոնական տեսակետ, որ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի՝ հասցեագրելով նաև Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչից կբխի կարգավիճակը։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով համաձայնություն չի կայացել 26 տարի շարունակ՝ Ադրբեջանը չի համաձայնվել ԼՂ-ի անկախությանը կամ դրան տանող հանրաքվեի անցկացմանը։ Փաշինյանն ԱԺ-ում որոշ ժամանակ առաջ ասել էր, որ անգամ միջազգային հանրության շրջանում կա բանավեճ՝ տարանջատե՞լ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները ԼՂ-ի հարցից, և երկու պետությունները պայմանագիր կնքեն, թե՞ համապարփակ լուծում տալ՝ նաև ԼՂ-ի կարգավիճակը որոշելով։ Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև՝ առանց ԼՂ-ի կարգավիճակին անդրադառնալու։

-Դա ժամանակավոր կյանք ունեցող պայմանագիր կարող է լինել, որովհետև մենք ի վերջո գալու ենք մի վիճակի, որ այդ հարցը պետք է լուծվի, նույնիսկ՝ տասնյակ տարիներ անց։ Ուրեմն՝ հենց այդ մի քանի տասնյակ տարիների համար է այդ պայմանագիրը։ Եթե խոսքը գնում է վերջնական պայմանագրի մասին, որ չենք մտածում այլևս այդ խնդրի մասին, և մտածում ենք՝ ինչպես համատեղ ջանքերով զարգացնել այս տարածաշրջանը, դրա համար անհրաժեշտ է, որ այդ հարցի լուծումը լինի։ Թեև ասում ենք՝ նախորդ տարիներին չի ստորագրվել ինչ-որ լուծում, բայց եթե նույնիսկ ստորագրվեր ինչ-որ փաստաթուղթ, էլի համոզված չեմ ես, որ դա լուծում կլիներ, որովհետև իրավիճակը փոխվում է՝ տարածաշրջանային և գլոբալ, ու ցանկացած կողմ կարող էր մտածել՝ պատրվակ գտնի՝մեղադրելու հակառակորդին պայմանագիրը չկատարելու մեջ, և միջոցների դիմի ռազմական գործողություններ սկսելու։

-Իսկ որտե՞ղ փնտրել լուծում չգտնելու մեղավորին։

-Ադրբեջանին մի կողմ դնենք, մեր քննադատության կարիքը չունի։ Իսկ մենք ի՞նչ այնպես չենք արել։ Այստեղ կարող եմ ասել, որ խոսելով, բանակցելով, երբեմն՝ համաձայնվելով այս կամ այն կետերին, նույնիսկ ՀՀ-ն չէր մտածում՝ ինչ անի, որ այդ համաձայնագիրը կայուն լինի։ Իսկ կայունության համար անհրաժեշտ էր, որ երկիրը զարգանար, ավելի ուժեղ լիներ, և արժեքավոր՝ միջազգային հարաբերություններում։ Եթե դու դա չես ապահովում, ոչ փուլային տարբերակ, ոչ Քի Վեստի, ոչ Մադրիդյան սկզբունքներ․․ ոչ մի բանից քեզ չեն ապահովագրելու։ ՀՀ իշխանությունների հիմնական խնդիրն այն էր՝ ինչպես անել, որ բանակցելով լուրջ ֆունդամենտ դրվեր համաձայնությունների տակ։ Որևէ մեկը չէր կարող բերել խաղաղություն՝ չլուծելով Հայաստանում բազում խնդիրներ՝ կառավարման խնդիրներ, անարդյունավետ կառավարում, կոռուպցիա, դրանք մենք ունեցել ենք մեր ամբողջ պատմության ընթացքում։ Մինչև այդ խնդիրները լուծում չստանային, չէինք կարող երաշխավորել, որ ստորագրած որևէ փաստաթուղթ երաշխավորում է պատերազմից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան