Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը միջնորդություն է ստացել Քննչական կոմիտեից՝ Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի պատգամավոր Իլյա Յաշինի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Յաշինը կասկածվում է Քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ։ Այս հոդվածը «ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու» մասին է։ Հետաքննությունը խնդրում է …

