ՍԴ-ն կասեցրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով վարույթը և դիմել Վենետիկի հանձնաժողով

Լուրեր

08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՍԴ-ն կասեցրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով վարույթը և դիմել Վենետիկի հանձնաժողով։ Այս մասին ասվում է ՍԴ նախագահ Արման Դիլանյանի ստորագրած որոշման մեջ որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցող` Սահմանադրական դատարանի դատավոր Վ․ Գրիգորյանի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» դիմելու, ինչպես նաև այդ կապակցությամբ սույն գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունները, Պ Ա Ր Զ Ե Ց.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (ՀՕ-240-Ն, ընդունված 2020 թվականի ապրիլի 16-ին)՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմողի ներկայացրած դիմումի և ներկայացրած լրացուցիչ բացատրությունների, սույն գործով պատասխանողի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բացատրության, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշման, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի կարծիքի, ի 2 պատասխան զեկուցող դատավորի հարցումների՝ ստացված Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի, Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի դիրքորոշումների ուսումնասիրությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին, ինչը Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետք է հաշվի առնվի Սահմանադրական դատարանի կողմից սույն գործի լուծման համար։

Հետևաբար՝ առկա է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման հարցերի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի լուծմանն առաջադրված որոշ հարցադրումներում նկարագրված խնդիրների լուծման կապակցությամբ լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու անհրաժեշտություն: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» կանոնադրության հիման վրա դիմել «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով»` հետևյալ հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք (amicus curiae) ստանալու նպատակով.

1) արդյո՞ք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը համատեղելի է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտին առաջադրվող՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական կիրառելի ստանդարտներին,

2) արդար դատաքննության իրավունքի և իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության նպատակով ո՞րն է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վարույթում կողմերի միջեւ ապացուցման բեռի արդարացի բաշխման և ապացուցման ստանդարտների հարցում համեմատական սահմանադրական իրավունքի դիտանկյունից «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» անդամակցող պետություններում լավագույն փորձը,

3) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 23-ին, արդյո՞ք մինչև այդ ձեռքբերված գույքի ծագման օրինականությունն ապացուցելու դատավարական պարտականությունը համատեղելի է օրենքի հետադարձ կիրառության արգելքի վերաբերյալ եվրոպական հնարավոր ստանդարտների հետ,

4) արդյո՞ք մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգերի հարուցման և իրականացման համար «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ամրագրված առավելագույն ժամկետի սահմանված չլինելը համատեղելի է իր գույքից օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական ստանդարտի հետ: 2. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով վարույթը կասեցնել` մինչև «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի»՝ վերը նշված հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքն ստանալը»: