ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առթիվ
Քաղաքականություն
27.04.2025 | 19:00
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգից։
«Հարավաֆրիկյան Հանրապետության Ազատության օրվա կապակցությամբ մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում կառավարությանը և ժողովրդին, մաղթում խաղաղություն, բարգավաճում և շարունակական հաջողություններ»,-ասված է արտգործնախարարության գրառման մեջ: