Հունաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չեն. ԱՄՆ-ի պետքարտուղարության պատասխանը Թուրքիային

Լուրեր

11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ «Հունաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չեն կարող լինել, գրում է ekathimerini-ին։

«Մեր դիրքորոշումը այս հարցում հստակ է»,-ասել է խոսնակը՝ պատասխանելով հունական լրատվամիջոցների հարցին ու հավելել

«Մենք շարունակում ենք խրախուսել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին՝ Հունաստանին և Թուրքիային, աշխատել միասին՝ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու և վեճերը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։ Մենք կոչ ենք անում մեր դաշնակիցներին խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են էլ ավելի մեծացնել լարվածությունը»։

Այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կոալիցիոն գործընկերն է, ցուցադրել էր քարտեզ, որում Հունաստանի կղզիները ներկայացված են որպես թուրքական։

Այս ամենին արձագանքել էր նաև Աթենքում Գերմանիայի դեսպան Էրնեստ Ռայխելը՝ հայտարարելով, որ Թուրքիայի կողմից Հունաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ցանկացած կասկած անընդունելի է։

Էմմա Չոբանյան