Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդավարություն ու առաջընթաց» (DEVA) կուսակցության նախագահ, նախկին փոխվարչապետ և նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հայտարարությունը բուռն արձագանք և քննադատություններ է առաջացրել Թուրքիայում։ Բաբաջանը, մասնավորապես, թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ իրենք «չեն հանդիսանում անցյալի տառապանքների մեղավորը, և ինքը հարգում է զոհված հայերի հիշատակը»։ «Մենք անցյալի տառապանքների համար մեղավոր չենք։ …

