ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզված տվյալների համաձայն՝ 42-ամյա տղամարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ հետ, 2021թ. հունվար ամսին գնացել են Էջմիածին քաղաքի բնակչին պատկանող Լոմոնոսով փողոցում գտնվող տուն, երկաթյա ձողով բացել …

