Թեհրանում տեղի է ունենալու Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում»,- ասել է Խաթիբզադեն՝ հավելելով, որ Բաքուն և Թեհրանը մի շարք համատեղ նախագծեր են մշակել։ «Վերջին 10 ամիսների …

