Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին․ այս մասին հայտնեցին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից: Կիպրոսի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած Կիպրոսում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների, ինչպես նաև գերագույն հանձնակատարների հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողության ընթացքում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսն իր խոսքում նշել է, որ այս տարի լրանում է Կիպրոսի և …

