Ստալինյան ռեպրեսիաները՝ «Ամերիկացին» ֆիլմում․ հոլիվուդյան ռեժիսոր Մայքլ Գյուրջյանը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ամերիկահայ գրող, կինոռեժիսոր, դերասան, «Էմմիի» մրցանակակիր Մայքլ Գյուրջյանը Հայաստանում է:

Հենց նրա հեղինակած «Ամերիկացին» ֆիլմով բացվեց Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Հայ-ամերիկյան համատեղ արտադրության ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, հայ դերասանների մասնակցությամբ: Կինոնկարը եզակի անդրադարձ է ստալինյան ռեպրեսիաների շրջանին:

Ցեղասպանությունը վերապրած Չարլին, որ ԱՄՆ քաղաքացի է, 40-ականներին հայրենադարձվում է Հայաստան, սակայն նրան դիմավորում է Խորհրդային Միության դաժան իրականությունը: Նրան անմիջապես ձերբակալում և բանտարկում են՝ փողկապ կապելու անհեթեթ մեղադրանքով: Չարլիին պահում են մենախցում, որպեսզի շրջապատի վրա, իբր, չազդի իր «աշխարհաքաղաքական» հայացքներով: Երբ թվում էր, թե դրությունն անելանելի է, պարզում է՝ բանտի պատը երկրաշարժից վնասվել է․ դա նոր հնարավորություն է ընձեռում հերոսին՝ կապ ապահովելով արտաքին աշխարհի հետ:

«Ֆիլմ, որը լի է հույսով». այսպես է բնութագրում իր աշխատանքը Մայքլ Գյուրջյանը: Ռեժիսորն ասում է՝ ֆիլմն աշխարհին պետք է ներկայացվի որպես հայկական արտադրանք: Գյուրջյանն այն նվիրում է Տրապիզոնի գյուղերից մեկում ծնված և ապշեցուցիչ ճակատագիր ունեցած պապի` Մանուկ Գյուրջյանի հիշատակին:

Մայքլ Գյուրջյանն «Էմմի» մրցանակ է ստացել մեկ այլ՝ «Դեյվիդի մայրը» հեռուստաֆիլմի համար: Կինոաշխարհին հայտնի է նաև «Ոսկե գլոբուսի» արժանացած «Հինգով ենք» սերիալում խաղացած դերով: Վերջերս նա Ռոբերտ դե Նիրոյի հետ նկարահանվել է HBO-ի «Մեծն ստախոսը» ֆիլմում, իսկ նրա «Պատրանք» կինոնկարում նկարահանվել է լեգենդար Քըրք Դուգլասը։ Մայքլ Գյուրջյանը, երկար տարիներ աշխատելով Հոլիվուդում որպես դերասան, ինչ-որ պահի անձամբ է որոշել սցենարներ գրել ու ֆիլմեր նկարահանել: Ասում է` նպատակ ուներ ստեղծել ֆիլմ, որը միայն հայերին չէ, որ կհետաքրքրեր ու կհուզեր: Երբ սկսել են նկարահանումները, գլուխ է բարձրացրել քովիդը: Նկարահանող խումբը ստիպված է եղել մի շարք դժվարություններ հաղթահարել:

Այնուամենայնիվ, ռեժիսորը նկատում է` Հայաստանում ավելի հեշտ է ֆիլմ նկարահանել, և, որքան էլ պարադոքսալ է հնչում, նրա խոսքով` այստեղ ազատություններն ավելի շատ են, քան Միացյալ Նահանգներում: Այնտեղ ֆիլմ նկարահանելիս, ըստ ռեժիսորի, բյուրոկրատական խնդիրների բախվելու հավանականությունը զգալիորեն ավելի մեծ է:

Մայքլ Գյուրջյանն ունի նաև հրապարակված վեպեր, որոնցից մեկը կոչվում է «Ի՞նչ կա աստղերի ետևում», և հարցին, թե, ի վերջո, ի՞նչ կա աստղերի ետևում՝ Գյուրջյանը ժպիտով է պատասխանում՝ «Հայաստան»:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աննա Բաբաջանյան