Եվրոպայում ուժեղ շոգերի պատճառով անտառային հրդեհներ են մոլեգնում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի հարավային հատվածներում՝ Պորտուգալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում, անտառային հրդեհներ են մոլեգնում։  Հազարավոր հրշեջներ պայքարում են հրդեհի ավելի քան 20 օջախները մեկուսացնելու և մարելու համար։ Կրակը սպառնում է գյուղերին, գրում է VOA-ն: Կրակի տարածմանը նպաստում է աննախադեպ շոգը․ օդի ջերմաստիճանը Եվրոպայի որոշ մասերում հասել է 45 աստիճանի։

Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ՝ վեց հրշեջ ինքնաթիռների աջակցությամբ, պայքարում են երկրի հարավ-արևմուտքում մոլեգնող երկու անտառային հրդեհների դեմ, որոնք ստիպել են տարհանել հազարավոր զբոսաշրջիկների։ Այս մասին հայտնել է Ժիրոնդի պրեֆեկտ Ֆաբիեն Բուչոն:

Պորտուգալական Լեյրիա շրջանում էլ արդեն այրվել է ավելի քան 3000 հեկտար տարածք, իշխանությունները փակել են տարածքով անցնող հավտոճանապարհները։ Հրշեջների աշխատանքին խանգարում է ուժեղ քամին։

Պորտուգալիայի գլխավոր մայրուղին, որը կապում է երկրի մայրաքաղաք Լիսաբոնը Պորտուի հետ, նույնպես արգելափակվել է  մոլեգնող հրդեհի պատճառով:

Տաթև Ֆռանգյան