Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին

Լուրեր

19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19.08.2026 | 19:13
3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը
19.08.2026 | 18:58
ԶՈՒ-ում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ
19.08.2026 | 18:44
«Եթե տղամարդավարիով է, բա ինչի՞ պարոն Ղազինյանը դուրս գնաց, ասել էր` չեմ գնում». Ալեքսանյան
19.08.2026 | 18:29
Խմբակցության նիստ ունեինք, հետ վերադարձանք. «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 18:20
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Բոլորը

Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին․ այս մասին հայտնեցին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Կիպրոսի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած Կիպրոսում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների, ինչպես նաև գերագույն հանձնակատարների հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողության ընթացքում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսն իր խոսքում նշել է, որ այս տարի լրանում է Կիպրոսի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և անդրադարձ կատարել երկու ժողովուրդների ու երկրների՝ ընդհանուր ժառանգության և պատմական կապերի վրա հիմնված բարեկամությանը։

Նախագահ Անաստասիադեսն ընդգծել է, որ այդ երեսուն տարիների ընթացքում երկու երկրները բավական աշխատանք են իրականացրել` ստեղծելու ինստիտուցիոնալ ամուր շրջանակ, որի հիման վրա այժմ կարող են առկա համագործակցությունն ավելի ընդլայնել: Իր խոսքում նախագահն անդրադարձել է նաև Կիպրոսում բնակվող հայերին` ընդգծելով կիպրահայերի գործնական ներդրումը և ավանդը Կիպրոսի հասարակության մեջ, կարևորել կիպրահայերի դերը երկու երկրների միջև եղբայրական կապերը վառ պահելու գործում:

Իր հերթին դեսպան Մկրտչյանը փոխանցել է նախագահ Անաստասիադեսին իր ուղերձը, որտեղ մասնավորապես նշվում է հետևյալը. «Հայաստանը և Կիպրոսը բնական դաշնակիցներ են, իսկ հայ-կիպրական հարաբերությունները բնորոշվում են ամուր պատմական կապերով և շատ խորն ու փոխադարձ հարգանքով։ Մշակույթի, արժեհամակարգի ու ընկալումների ընդհանրությունները ամուր հիմք են հանդիսացել հայ-կիպրական դարավոր բարեկամության համար։ Մենք դիմակայել ենք նույն սպառնալիքներին, պատմության ընթացքում ունեցել ենք նմանատիպ կորուստներ, ենթարկվել նմանատիպ տառապանքների և պատմության դժվար պահերին միշտ սատարել ենք միմյանց:

Կիպրոսը Եվրոպայում առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Կիպրոսն այն պետությունն է, որը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո կանգնած է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կողքին, այն երկրին է, որը ինչպես 2020 թվականի հոկտեմբերին, այնպես էլ՝ 2021 թվականի դեկտեմբերին դատապարտել է ագրեսիան` միջազգայնորեն լիազորված գործող ձևաչափերի շրջանակներում և միջազգային հայտնի նորմերի և սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման կոչեր անելով։

Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մեր կառավարությունների և խորհրդարանների երկկողմ հարաբերությունները կարելի է բնութագրել մեկ բառով՝ գերազանց։ Օրինակելի է նաև բազմակողմ համագործակցությունը տարբեր միջազգային ձևաչափերում։

Մեր երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման գործում կցանկանայի հատկապես ընդգծել Կիպրոսի հայ համայնքի անգնահատելի դերը, որն օրինակելի կամուրջ է հանդիսանում հարաբերությունների ամրապնդման գործում: Կիպրոսի հայերը` որպես Կիպրոսի հասարակության անբաժանելի մաս, իրենց ներդրումն ունեն Կիպրոսն ավելի ուժեղ, գրավիչ, բարգավաճ և հաջողակ դարձնելու գործում: Կարևորում եմ Կիպրոսի դերը` ջարդերից և ցեղասպանություններից մազապուրծ հայերին ապաստան տալու հնարավորության համար` հոգալով նրանց բարօրությունը, երաշխավորելով կրոնական ու այլ իրավունքները։

Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին, ով այսօր այստեղ է մեզ հետ՝ Հայաստանի և Կիպրոսի մերձեցման գործում իր բացառիկ դերակատարության համար»։